Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Կան աչքեր, որոնք կարեկցանքով ու դատապարտությամբ քեզ են նայում

Կան աչքեր, որոնք կարեկցանքով ու դատապարտությամբ քեզ են նայում
13.04.2013 | 22:07

Հավատում ես միայն նրան, ինչը տեսնում ես աչքերով, լսում ականջներով կամ շոշափում ձեռքերով: Մնացած ամեն ինչը կասկածի տակ ես առնում: Ի՞նչն է սրա պատճառը... Պատճառը պարզապես այն է, որ դեռ ապրում ես մարմնի մեջ և վստահում մարմնին ու նրա զգայարաններին:

Երբ շուրջդ նայելով տեսնում ես, որ ականատես չկա, անում ես բաներ, ինչը կխուսափեիր անել ուրիշների ներկայությամբ: Բայց իսկապե՞ս կարծում ես, թե քեզ ոչ ոք չի տեսնում: Կան աչքեր, որոնք կարեկցանքով ու դատապարտությամբ քեզ են նայում: Դու այդ աչքերը չես տեսնում, քանի որ դեռ ապրում ես մարմնի մեջ: Այդ աչքերը, որ միշտ հետևում են քեզ, Աստծունն են: Եթե Հոգու մեջ լինես, քո թերի զգայարանների գերությունից ազատագրված, այնժամ Եղիա մարգարեի հետ միասին կկարողանաս ասել. «Կենդանի է զորությունների Տերը, որի առջև կանգնած եմ...» (Գ Թագ. 18.15): Երբ շրջապատված ես լինում վտանգներով և աջ ու ձախ նայելով համոզվում ես, որ մենակ ես, սարսափում ես... Իրականում Աստված քո աջ կողմում է, որպեսզի չսասանվես (Գործք 2.25): Դու Նրան չես տեսնում, քանի որ աչքով ամեն ինչ չես տեսնի, աչքերդ նյութական լինելով, չեն կարող տեսնել հոգևորը: Թանկագին եղբայր, ես ցանկանում եմ, որ դու ազատագրես քո հոգին այս մարմնավոր զգայարանների գերությունից: Հոգիդ «...քննում է ամեն ինչ, նույնիսկ` Աստծու խորունկ ծրագրերը» (Ա Կոր. 2.10): Ուրեմն, ճախրիր դրանցից ազատագրված, որպեսզի Աստծուն
տեսնես քո աջ կողմում և ուրախությամμ շշնջաս. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի Դու, Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. 2.5):

Շենուդա Գ ՀԱՅՐԱՊԵՏ

Դիտվել է՝ 2096

Մեկնաբանություններ